Կառավարությունը 400 միլիոն դրամ է տրամադրելու Սյունիքի զարգացման ու ներդրման հիմնադրամին

Կառավարությունը 400 միլիոն դրամ է նախատեսում տրամադրել Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին՝ Սյունիքի մարզային ու համայնքային ենթակառուցվածքներում ներդրումներ կատարելու նպատակով։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության նոյեմբերի 25-ի նիստի օրակարգում։

Այդ գումարից 105 միլիոնը տրամադրվելու է պայմանով պարտքերի դիմաց, 223,7 միլիոնը՝ 43 «սենդվիչ» պանելային շարժական տնակներ ձեռք բերելու համար։ Տնակներից 30-ը տրամադրվելու է պաշտպանության նախարարությանը, 7-ը՝ Զինված ուժերի կառույցներին, 3-ը՝ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությանը, 2-ը՝ Արտակարգ իրավիճակների նախարարությանը, 1-ը՝ ԱԱԾ-ին։

Կառավարությունը հիմնադրամի միջոցով փոխհատուցելու է նաև Կապան-Ճակատեն ճանապարհի փակ լինելու ժամանակ նոյեմբերի 14-16-ի ընթացքում տրամադրված վառելիքի, գազի ծախսը։

Մեկնաբանել