Նոյեմբերի 25-ին ՀՀ կառավարությունը գումարել է հերթական նիստը։
LIVE. Կառավարության նիստը, նոյեմբերի 25
Article Published:
25 Նոյեմբեր, 2021 11:11
Comments Off on LIVE. Կառավարության նիստը, նոյեմբերի 25
Post navigation
Posted in:
Նոյեմբերի 25-ին ՀՀ կառավարությունը գումարել է հերթական նիստը։
2023թ․ մայիսի 26-ին Միջազգային հարցերի ռուսաստանյան խորհուրդը (РСМД) և ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը Մոսկվայում անցկացրին «Հայաստանի և Ռուսաստանի կերպարների փոխադարձ ընկալումը» խորագրով կլոր սեղանը, որին մասնակցում էին Հայաստանի և Ռուսաստանի առաջատար վերլուծական կենտրոնների, գիտա-կրթական հաստատությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։ Կլոր սեղանի բացմանը ելույթներ ունեցան Միջազգային հարցերի ռուսաստանյան խորհրդի գիտական ղեկավար Անդրեյ Կորտունովը, Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի փոխտնօրեն Սերգեյ Պալտովը և ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը։ Հերթական համատեղ կլոր սեղանը, որը երրորդն է վերջին չորս տարվա ընթացքում, տեղի է ունենում միջազգային ծայրահեղ բարդ իրադրության պայմաններում, որը հաճախ ջնջում է ռազմավարական միությունների և գործընկերությունների վերաբերյալ գոյություն ունեցող պատկերացումները։ Այս համատեքստում հայ-ռուսական հարաբերությունները պարբերաբար […]
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հունիսի 1-ին հրապարակեց 2023-2024-ի համալիր հարկային ստուգումների ցանկը, որն աննախադեպ է ծավալի առումով` 2 000 ընկերություն։ «Սթեփ Քընսալթինգ» ընկերության տնօրեն Սերգեյ Մուրադյանը կարծում է, որ ՊԵԿ-ը չունի այդ ծավալի ստուգում իրականացնելու ռեսուրս։ Ցանկում են նաև ռելոկանտ ընկերություններ։ «Այնպես է ստացվել, որ ով գալիս է մեր երկիր ու ասում է՝ բարև ձեզ, ասում ենք՝ եկեք, ձեզ ստուգենք․․․ մենք կարող ենք տարանցիկ երկիր լինել մի շարք ընկերությունների համար»,- շեշտում է Մուրադյանը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: ՀՀ կառավարության պաշտոնական կայքը հայտնում է, որ հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։ «Քննարկվել են տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման հեռանկարները, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։ Հունիսի 2-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստը: ՀՀ կառավարությունից հայտնել են, որ առաջընթաց է արձանագրվել ՀՀ և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում․ «Մասնավորապես, ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ […]
Սոթքի հանքի բաց հատվածում աշխատանքները դադարեցվել են, հանքավայրը մասնակի է աշխատում։ Այդ մասին հունիսի 6-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ «Սոթքի հանքավայրի բաց հատվածում աշխատանքներն առաջիկա ամիսներին պետք է դադարեցվեին, բայց վերջերս անվտանգային խնդիրներից ելնելով դադարեցվել են աշխատանքները։ Բայց փակ հանքը շարունակում է աշխատել։ Սոթքի հանքավայրը մասնակի աշխատում է»,- նշեց նա։ Մարզպետը հայտնեց, որ քննարկվում են բաց հանքի փակման հետևանքով անգործ մնացած մարդկանց աշխատանքով ապահովելու տարբերակները։ Կարեն Սարգսյանի խոսքով՝ Գեղարքունիքում հակառակորդի կողմից կրակոցների ինտենսիվությունը վերջին շրջանում նվազել է․ «Մարզում բնակիչները գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղված, ապրում են իրենց բնականոն կյանքով»։
Եկեք հարցնենք` ինչպե՞ս են աշխատում գիտնականները: Նրանք գործածում են գիտական մեթոդը: Դա նշանակում է հետևյալը. ձևավորել հիպոթեզ/տեսություն, հավաքել տվյալներ, ստուգել տեսությունը` եթե այն համապատասխանում է տվայլներին, ապա ժամանակավորապես դիտարկել որպես ընդունելի, եթե այն չի համապատասխանում տվյալներին, ապա կա՛մ մերժել տեսությունը, կա՛մ էլ փոփոխել այնպես, որ համապատասխանի տվյալներին: Սա ճշմարիտ է և՛ ճշգրիտ, և՛ ոչ ճշգրիտ (հասարակագիտական, պատմագիտական և այլ) գիտությունների համար: Օրինակներ՝ ֆիզիկոսը փորձում է իմանալ ճշմարտությունը էլեմենտար մասնիկների փոխազդեցությունների մասին; պատմաբանը փորձում է հասկանալ ճշմարտությունը կոնկրետ պատմական իարդարձության մասին: Հաճելի, թե տհաճ, կարևոր չէ: Կարևոր է միայն, որ դա ճշմարտությունն է: Անգլերեն սա համառոտ անվանում են` fit your theory […]
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ԱԺ-ում հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հայտարարել է, որ այս տարի էլ Սևանա լճի կանաչելու հավանականությունը մեծ է։ «Սևանա լճի մակարդակի բարձրացման խնդիրը ոչ միայն շրջակա միջավայրի նախարարության, այլ բոլորիս գլխավոր խնդիրն է։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, մարզպետների հետ այս ուղղությամբ ակտիվ աշխատում ենք և համատեղ քննարկումներ ևս ունեցել ենք։ Քանի որ այս պահին ջրային պաշարի վիճակը լավ չի, պարտավորված ենք Սևանա լճից ջուր բաց թողել ոռոգման համար։ Այստեղ բազմաթիվ խնդիրներ ունենք։ Սկսած այն բանից, թե սակավաջրի ժամանակ ինչ ռեժիմ պետք է ենթադրի և վերջացրած նրանից, թե որտեղ է հնարավոր այլընտրանքային ջրային պաշարներ գտնել ոռոգման […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ։ «ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու, փոքր մոդուլյար ռեակտորներ տեղակայելու նպատակահարմարության, ինչպես նաև անհրաժեշտ տեխնոլոգիաների ընտրության նպատակով վերլուծություններ իրականացնելու և հետագա քայլերի հաջորդականությունը սահմանելու վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը»,- ասված է որոշման մեջ։ Աշխատանքային խումբը ղեկավարելու է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը։ Խմբում ընդգրկված են մեկ տասնյակից ավելի գերատեսչություններից և ընկերությունների ներկայացուցիչներ։