Սահմանազատման թեմայով խորհրդարանական լսումներ
LIVE. Սահմանազատման թեմայով խորհրդարանական լսումներ
Article Published:
25 Նոյեմբեր, 2021 11:11
Comments Off on LIVE. Սահմանազատման թեմայով խորհրդարանական լսումներ
Post navigation
Posted in:
Սահմանազատման թեմայով խորհրդարանական լսումներ
Ադրբեջանական ստորաբաժանումները կրակել են Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ։ Վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա, հայկական կողմից տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ «Հուլիսի 7-ին, ժամը 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա։ Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է»,- ասված է հաղորդագրությունում։ Հուլիսի 4-ին ադրբեջանական կողմը կրկին կրակ էր բացել հայ-ադրբեջանական սահմանի […]
Հայաստանում փորձում են հասկանալ հուլիսի 1-ին Վիեննայում կայացած բանակցությունների արդյունքում հայ-թուրքական պայմանավորվածությունների էությունն ու դրանցից բխող հնարավոր զարգացումները: Եթե պայմանավորվածություններից մեկը` օդային բեռնափոխադրումների իրականացումը, քիչ թե շատ բացատրելի ու հասկանալի է, երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը հատելու հնարավորության վերաբերյալ հարցերն ավելի շատ են, քան պատասխանները: Հայկական կողմը հակված չէ ներկայացնելու պայմանավորվածությունների մանրամասները, բայց արդեն քայլեր է կատարում դրանց իրագործման ուղղությամբ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին կառավարության անդամներին հանձնարարեց աշխատանք սկսել Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ` բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև Թուրքիայից Հայաստան և հակառակ ուղղությամբ սկսել բեռնափոխադրումներ օդային տրանսպորտով։ «Կարևոր է, որ մեր գերատեսչությունները Թուրքիայի գերատեսչությունների հետ […]
Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ հեռանում է Մեծ Բրիտանիայի վարչապետի և Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնից, հայտնում է BBC-ն։ Ջոնսոնը շնորհակալություն է հայտնել Մեծ Բրիտանիայի ժողովուրդին և իր կողմնակիցներին աջակցության համար և հայտարարել է, որ տխուր է «աշխարհի լավագույն աշխատանք» լքելու համար։ Բորիս Ջոնսոնը նշել է, որ կշարունակի կատարել վարչապետի պարտականությունները, քանի դեռ կուսակցությունը նոր առաջնորդ չի ընտրել: Նոր վարչապետը պաշտոնը կստանձնի հոկտեմբերին կայանալիք կուսակցական խորհրդաժողովի ժամանակ: Բրիտանիայի կառավարությունում արդեն մի քանի ամիս ճգնաժամը շարունակվում է՝ կապված վարչապետի նկատմամբ վստահության հետ։ Ջոնսոնի հրաժարականը պայմանավորված է կառավարության և նրա անդամների կողմից վարչապետի նկատմամբ ճնշումներով։ Վերջին օրերին իրենց պաշտոնները լքել են ավելի քան […]
Արցախի Մարտունու շրջանի Սխտորաշեն գյուղում մեկ տուն է կանգուն, որում ապրում են գյուղի միակ բնակիչները՝ ամուսիններ Մաքսիմ Ներսիսյանն ու Սիլվա Խաչատրյանը: Նրանք գյուղում անասնապահությամբ ու այգեգործությամբ են զբաղվում, որից էլ եկամուտ են ստանում: Զավակներն ու թոռներն էլ ամեն օր այցելում են նրանց: Միասին որոշել են՝ գյուղը չպետք է դատարկվի:
Հովհաննես Նազարեթյան, #CivilNetCheck Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը շուրջ երկու շաբաթ առաջ՝ հունիսի 21-ին, անդրադարձել էր Հայաստանում ինքնասպանությունների թվին՝ փաստացի անելով սխալ պնդում։ «Հայաստանում կտրուկ աճել է ինքնասպանությունների թիվը: Միայն վերջին վեց ամսում, ըստ հրապարակումների, ինքնասպանության միջոցով մահացել են 30 քաղաքացիներ»,- գրել էր նա։ #CivilNetCheck-ը ստուգել է այս պնդումը և պարզել, որ նախորդ երեք տարիների հունվար-հունիս ամիսներին Հայաստանում գրանցվել է 86, 87 և 88 ինքնասպանություն, հետևաբար 30 ինքնասպանությունը չէր կարող աճ լինել։ Ինքնասպանությունների աճ կա, բայց ոչ կտրուկ #CivilNetCheck-ը հարցում է ուղարկել ոստիկանություն՝ խնդրելով տրամադրել այս տարի գրանցված ինքնասպանությունների թիվը։ Պարզվել է, որ մինչև հունիսի 20-ը Հայատանում […]
«Ապագա գործերի նախարարության» հերթական հարցազրույցը վարում է փիլիսոփայության դոկտոր Աշոտ Ոսկանյանը։ Նրա զրուցակիցը լրագրող, «Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանն է։ Զրույցի հիմնական թեման՝ մտավորականության՝ որպես հասարակության կողմնորոշիչի դերն ու գործառույթները այսօր։
Լեզվաբանի մասնագիտությունն ընտրած Զավեն Առաքելյանը չէր էլ պատկերացնում, որ մի օր ժայռամագլցող կդառնա։ Այսօր նա շաբաթական 6-7 ժամ անցկացնում է ժայռերի վրա։ Զավենի սիրելի զբաղմունքը ժամանակի ընթացքում վերածվել է աշխատանքի․ երեխաների հետ նա անցկացնում է պարապմունքներ արհեստական պատի վրա և նրանց պատրաստում բնության մեջ մագլցելուն։ Տեսանյութը պատրաստել են «Հետք Մեդիա գործարանի» շրջանավարտներ Սեդա Առաքելյանն ու Մարգարիտա Հարությունյանը։
Հուլիսի 7-ին անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ, հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից։ «Հայ-իրանական տնտեսական հարաբերությունների և հատկապես Սյունիքի զարգացման համատեքստում առանձնակի շեշտվել է Իրանի Չաբահար նավահանգստի կարևորությունը: Երկուստեք բարձր է գնահատվել կողմերի պատրաստակամությունը՝ շարունակել համագործակցությունը Մեղրու ազատ տնտեսական գոտու և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շրջանակներում»,- ասված է հաղորդագրությունում։ Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքը՝ շեշտելով, որ գործընթացքում միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկվում: Իրանի ԱԽ քարտուղարը նշել է, որ պետք է հարգվեն պետությունների տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքները: «Գրիգորյանը նաև ներկայացրել է Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային անվտանգության […]