Կառավարությունը 13,5 միլիարդ դրամի անտոկոս վարկ ու դրամաշնորհ է տրամադրում Արցախի Հանրապետությանը։ Որոշումն ընդունվեց կառավարության նոյեմբերի 25-ի նիստում։
Դրանից 6,5 միլիորդը կուղղվի Արցախի պետական պաշտոնյաների աշխատավարձերի վճարմանը, 1,2 միլիարդ դրամով՝ կենսաթոշակների, 1,4 միլիարդը՝ գազի, էլեկտրաէներգիայի, կապի ծառայությունների վարձավճարների փոխհատուցմանը բնակչության համար։
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ տարվա սկզբից ավելի քան 120 միլիարդ է տրամադրվել Արցախի հետ կապված տարբեր ծրագրերով։