Հայաստանի ու Իսրայելի ԱԳ նախարարները քննարկել են Սուրբ Հողում հայկական կրոնական ժառանգության հարցը

Նոյեմբերի 24-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ը։

Միրզոյանն ու Լապիդը քննարկել են հայ-իսրայելական առկա հարաբերությունները և հեռանկարները:

«Հեռախոսազրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ իրականացված վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը»,- ասված է հաղորդագրությունում։

Հայաստանի և Իսրայելի ԱԳՆ ղեկավարներն անդրադարձ են կատարել նաև Սուրբ Հողում հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգությանն առնչվող հարցերին։

Մեկնաբանել