Լեհաստանն ավելի քան 200 հազար AstraZeneca է նվիրել Հայաստանին

Լեհաստանը Հայաստանին նվիրաբերել է 201 640 դեղաչափ AstraZeneca պատվաստանյութ, հայտնում է Հայաստանում Լեհաստանի դեսպանությունը։

«Նոյեմբերի 23-ին Լեհաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը նվիրաբերել է 584 640 եվրո արժողությամբ 201 640 AstraZeneca պատվաստանյութ` Covid-19-ի դեմ: Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը բարձր է գնահատում ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցութունը»,- ասված է հայտարարությունում։

Նոյեմբերի 21-ի դրությամբ` Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 738 887 մարդ: Հայաստանում պատվաստումներ իրականացվում են «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի», «Սինոֆարմ» և «Մոդեռնա» պատվաստանյութերով։

Մեկնաբանել