Ապաշրջափակված ուղիներով փոխադրումները կարվեն միջազգային համաձայնագրերի և ազգային օրենսդրության հիման վրա․ Զախարովա

Ապաշրջափակված ուղիներով միջազգային փոխադրումները կիրականացվեն միջազգային համաձայնագրերի և կողմերից յուրաքանչյուրի ազգային օրենսդրության հիման վրա։ Այս մասին այսօր ամենշաբաթյա ճեպազրույցին հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Պատասխանելով հարցին, թե Հայաստանն մաքսային վերահսկողությունն իրականացնելու Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհին, Զախարովան ասաց․ «Տարածաշրջանի տրանսպորտային ուղիների ապաշրջափակման պայմանավորվածություններին հասնելու լավ հեռանկարներ ենք տեսնում, իհարկե, հաշվի առնելով բոլոր երկրների շահերի հավասարակշռությունը։ Նաև մենք ելնում ենք նրանից, որ ապաշրջափակված ուղիներով միջազգային փոխադրումները կիրականացվեն միջազգային համաձայնագրերի և կողմերից յուրաքանչյուրի ազգային օրենսդրության հիման վրա»։

Մարիա Զախարովան հաստատեց նաև, որ Երևանը դիմել է Մոսկվային` hայ-թուրքական կարգավորման միջնորդության հարցով․ «Ռուսաստանը հետաքրքրված է և անգամ իր աջակցությունն է առաջարկել հայ թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Մեր երկիրը պատրաստ է հետագայում էլ աջակցել»։ Երբ ի հայտ կգան նոր իրողություններ, մենք անպայման կտեղեկացնենք։

Հարցին, թե Ռուսաստանը Թուրքիայի հետ քննարկել է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հարցը, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշեց․ «Երբ ի հայտ կգան նոր իրողություններ, մենք անպայման կտեղեկացնենք»։

Ճեպազրույցի ժամանակ նաև հարց հնչեց նոյեմբերի 16-ին Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ տարածք ներխուժումից հետո Հայաստանի կողմից Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին պաշտոնապես դիմելու վերաբերյալ, որին Զախարովան չպատասխանեց։

Մեկնաբանել