Հայաստանում տնտեսական աճը շարունակում է դանդաղել

Հայաստանում տնտեսական ակտվության տեմպը թեև դանդաղ, բայց շարունակում է նվազել: Համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4,3%-ով, սակայն այն նվազ է այս տարվա հունվար-սեպտեմբեր և հունվար-օգոստոս ամիսներին գրանցած ցուցանիշից՝ 4,4% և 4,9%:

ՍիվիլՆեթը գրել է, որ տնտեսական ակտիվության աճի տեմպը հատկապես սկսել է դանդաղել վերջին չորս ամիսներին: Այս միտումը մասնագետների կարծիքով պայմանավորված է անցյալ տարի հայտարարված լոքդաունի ժամկետի ավարտով ու աճի բազայի մեծացմամբ:

Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին 2020թ. նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.

արդյունաբերություն՝ 1,1%

շինարարաություն՝ 5,9%

առևտրի շրջանառություն՝ 7%

ծառայություններ՝ 6,4%

Հունվար-հոկտեմբերին արտահանումն աճել է 16,7%-ով, ներմուծումը՝ 10,5%-ով:

Համաձայն հրապարակված տվյալների՝ 2021թ. հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ ամսվա համեմատ նվազել է 4,9%-ով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 3,6%-ով:

Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գներն աճել են 6,9%-ով:

Մեկնաբանել