Արցախի «Զենքի մասին» օրենքում փոփոխությունն ակնկալում է անվտանգության մակարդակի բարձրացում

Նոյեմբերի 16-ին Արցախի խորհրդարանը արտահերթ նիստ գումարեց ու դյուրացրեց որսորդական ակոսափող զենզ ձեռք բերելու գործընթացը. 27 ձայնով կողմ քվեարկեց «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթին։ Այն ներկայացրեց ոստիկանության պետ Արտեմ Հարությունյանը։ Նախկինում որսորդական ակոսափող զենք ձեռք բերելու համար պետք էր հինգ տարվա որսորդական ողորկափող զենք ունենալու ստաժ։ Ի՞նչ խնդիր կարող է լուծել որսորդական ակոսափող զենքը։

Մեկնաբանել