Թուրքիայի իշխանությունները բիրտ կերպով են ճնշում դժգոհությունը, հասարակությունը բևեռացած է․ Էստուկյան

Թուրքական լիրայի գահավիժումը հարուցել է հասարակության լայն շերտերի դժգոհությունը, ինչի հետևանքով Թուրքիայում սոցիալական պոռթկումներ տեղի ունեցան, ասում է «Ակօս» շաբաթաթերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը ՍիվիլՆեթի Գեորգի Միրզաբեկյանի հետ զրույցում։ Ըստ Բագրաստ Էստուկյանի՝ իշխանությունները բիրտ կերպով են ճնշում ցանկացած դժգոհություն, և ցույցերի անցկացումը ժողովրդի մոտ վախեր է առաջացնում: Խմբագիրը նկատում է, որ թուրք հասարակությունը խիստ բևեռացած է, և բևեռների միջև համազգային կապ չկա: Իշխանությունները գործում են «կամ մեզ հետ ես, կամ՝ մեր դեմ» սկզբունքով: