Անցկացվել է հայ-ռուսական համատեղ զորավարժություն

Նոյեմբերի 24-25-ին անցկացվել է հայ-ռուսական համատեղ զորավարժություն, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Զորամասերը բերվել են մարտական պատրաստականության «Բարձր» աստիճանի, անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները: Բացազատվել են հրամանատարական կետեր ու դիտակետեր»,- ասված է հաղորդագրությունում։

Պաշտպանական գերատեսչությունը տեղեկացնում է, որ զորավարժությունն իրականացվել է հետևակի մարտական մեքենաների և օդուժի ներգրավմամբ։

Մեկնաբանել