Ալիևը Էրդողանից վախեր ունի և սահմանափակելու է նրա ազդեցությունն Ադրբեջանում․ Էլիբեգովա

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ խոսում է 44-օրյա պատերազմից առաջ և հետո Ադրբեջանում տեղի ունեցող ներքին փոփոխությունների մասին: Նա կարծում է, որ հայ-ադրբեջանական սահմանին 2020թ. հուլիսյան մարտերից հետո արդեն իսկ պարզ էր, որ Բաքուն պատերազմ է սանձազերծելու: Պատերազմից հետո փորձագետն Ադրբեջանում տեսնում է երկու գործընթաց՝ հաղթանակի կապիտալիզացիա և դժգոհություններ սոցիալ-տնտեսական խնդիրներից: Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, Էլիբեգովայի կարծիքով, թեև Էրդողանի դերակատարությունը շատ մեծ էր 44-օրյա պատերազմում, սակայն Իլհամ Ալիևն ամեն կերպ սահմանափակելու է նրա ազդեցությունն Ադրբեջանի ներսում, քանի որ ինքնիշխանության կորոստի վախեր ունի Թուրքիայի նախագահից:

Մեկնաբանել