Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 40 մարդ, առողջացել՝ 1 539-ը

Հայաստանում նոյեմբերի 25-ին կատարվել է 7 745 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 675 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 8,7 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 1 539 մարդ։ Արձանագրվել է մահվան 40 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 19 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահացել է այլ հիվանդության պատճառով։

Նոյեմբերի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 337 005 դեպք, որոնցից 312 617-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 342 246 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 15 498 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7 459 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 431 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 81-րդ տեղը՝ 337 005 դեպքով։ Վրաստանը գտնվում է 46-րդ տեղում՝ 831 248 դեպքով, Ադրբեջանը 56-րդ տեղում է՝ 580 507 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 8 676 639 դեպքով, Իրանը 8-րդ տեղում է՝ 6 097 672 դեպքով:

Մեկնաբանել