Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել երկու գերի

Նոյեմբերի 26-ին Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել գերեվարված երկու քաղաքացի, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Վերադարձված քաղաքացիներն են Միհրան Էռնեստի Մուսայելյանը (ծնվ. 2000թ.) և Արեն Ժիրայրի Արամյանը (ծնվ. 1993թ.):

Միհրան Մուսայելյանն Արցախի Մարտունու շրջանի Աշան համայնքի բնակիչ է։ Նոյեմբերի 23-ին նա մոլորվել էր և հայտնվել էր Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Իսկ Արեն Արամյանը, ըստ տեղեկությունների, գերեվարվել էր նոյեմբերի 16-ին Սյունիքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։

Մեկնաբանել