Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Սոչի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի, հաղորդում են վարչապետի աշխատակազմից։

Այստեղ նախատեսված է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը։ Տեղի է ունենալու նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի առանձնազրույցը։

Ավելի վաղ ՌԻԱ Նովոստին հայտնել էր, որ արդեն Սոչիում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Մեկնաբանել