Անհրաժեշտ է պայմաններ ստեղծել Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ բանակցություններն անհրաժեշտ են, որպեսզի պայմաններ ստեղծվեն Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար, որ մարդիկ կարողանան հանգիստ ապրել:

«Մեր խաղաղապահները դրական դեր են խաղում, բայց ցավոք, կան խնդիրներ, միջադեպեր։ Ցավոք, մինչ օրս զոհեր լինում են։ Բայց մենք դրա համար էլ հավաքվել ենք, որպեսզի տեսնենք, թե ինչ է արվել և ինչ պետք է անել, որ ոչ միայն նման խնդիր չառաջանա, այլ հակառակը՝ պայմաններ ստեղծվեն իրավիճակի հանդարտեցման։ Դա մարդկանց թույլ կտա հանգիստ ապրել, իսկ երկրներին՝ զարգանալ»,- ասել է Պուտինը ։

Հանիդպման ժամանակ Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում լուրջ միջադեպեր չեն եղել․ «Բախումներ եղել են ադրբեջանահայկական սահմանին, բայց դա ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին չէ»,- նշել է Ադրբեջանի նախագահը։

Սոչիում տեղի ունեցած Պուտին-Ալիև հանդիպումից հետո սպասվում են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների մասնակցությամբ բանակցություններ։ Եռակողմ հանդիպումից հետո Պուտինն առանձնազրույց կունենա Փաշինյանի հետ։

Մեկնաբանել