Մի քանի օրից մայրաքաղաքում կտեսնենք մեր նոր ավտոբուսները․ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնել է, որ մի քանի օրից մայրաքաղաքում կսկսեն շահագործվել նոր ավտոբուսները։ Գրառումը Մարությանն ուղեկցել է տեսանյութով, որում ներկայացնում է նոր ավտուբուսներից օգտվելու կարգը։

«Սիրելի երևանցիներ,

Ուրախ եմ տեղեկացնել, որ արդեն մի քանի օրից մայրաքաղաքի փողոցներում կտեսնենք մեր նոր քաղաքային ավտոբուսները, որոնք մի քանի փուլերով կմտնեն երթուղի։ 211 հատ 8,6 մետրանոց այս ավտոբուսները ձեռք են բերվել Երևանի քաղաքային բյուջեի միջոցներով։ Բնականաբար, մենք շարունակում ենք տրանսպորտի ռեֆորմը, և արդեն նախապատրաստում ենք ավտոբուսների նոր խմբաքանակի գնման մրցութային փաթեթը»,- գրել է քաղաքապետը։

Մեկնաբանել