Քաղաքագետ Արմեն Վարդանյանը, որը մասնակցել է ՊՆ-ի հայտարարած եռամսյա հավաքներին և զորացրվել նոյեմբերի 25-ին, ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ խոսում է այդ հավաքների արդյունավետության, Սյունիքի սահմանին ստեղծված բարդ իրադրության և հայկական դիրքերի կահավորվածության մասին:
-
Աշխարհը՝ 2023-ի հոկտեմբերի 7-ից հետո. Ժիլ Կեպելի դասախոսությունը ՀՖՀՀ-ում
Գործընկերային բովանդակություն Ապրիլի 17-ին Հայաստանում Ֆրանսիական համալսարանում բացառիկ դասախոսությամբ հանդես եկավ քաղաքագետ և ժամանակակից իսլամի մասնագետ Ժիլ Կեպելը։ Դասախոսության թեման էր՝ «Աշխարհի կարգի խաթարումը․ հոկտեմբերի 7-ից մինչև Դոնալդ Թրամփի ընտրություն»։ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի բնակավայրերի վրա պաղեստինյան «Համաս» խմբավորման հարձակումից հետո իսրայելա-պաղեստինյան պատերազմ սկսվեց։ Դասախոսության ընթացքում Ժիլ Կեպելը վերլուծեց այդ իրադարձությունից հետո աշխարհում տեղի ունեցող քաղաքական, գաղափարական և աշխարհաքաղաքական վերափոխումները, ինչպես նաև դրանց անդրադարձը ցեղասպանության միջազգային ընկալման, Հայաստանի տարածաշրջանային դիրքի ու Արևմուտքի ներսում կատարվող քաղաքական վերադասավորումների վրա։ Համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին իր ելույթում կարևորեց նման դասախոսությունները ուսանողների համար. «Ժիլ Կեպելը Միջին Արևելքի ամբողջ տարածաշրջանի մասնագետ է, որտեղ 40 տարի […]
-
Ռուսաստանի կողմից 155 չինացի է կռվում Ուկրաինայում, ասել է Զելենսկին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Չինաստանի առնվազն 155 քաղաքացի Ռուսաստանի կողմից կռվում է Ուկրաինական պատերազմում։ Զելենսկու հայտարարությունը հաջորդեց դրանից երկու առաջ շաբաթ չինացի երկու մարտիկների գերեվարմանը։ Դա Կիևի առաջին պաշտոնական մեղադրանքն էր Չինաստանին, որ նա Ռուսաստանին մարդուժ է մատակարարում։ Ապրիլի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում Զելենսկին, վկայակոչելով իր կառավարության հավաքագրած տեղեկատվությունը, կրկնել է պնդումը, որ Չինաստանի «շատ ավելի» քաղաքացիներ են ներգրավված հակամարտության մեջ։ Ի պատասխան Զելենսկու հայտարարության՝ Չինաստանի կառավարության խոսնակը հայտարարել է, որ «համապատասխան կողմերին խորհուրդ է տալիս ճիշտ և սթափ ընկալել Չինաստանի դերը և անպատասխանատու հայտարարություններ չանել»: «Չինաստանը ո՛չ ուկրաինական ճգնաժամի ստեղծողն է, ո՛չ էլ դրա մասնակիցը: Մենք […]
-
Թրամփը հրաժարվել է ռուս-ուկրաինական բանակցություններից հեռանալու ժամկետ նշել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է ռուս-ուկրաինական բանակցություններից հեռանալու կոնկրետ ժամկետ նշել՝ հույս հայտնելով, որ պետք չի լինի այդպես վարվել։ Այս մասին գրում է CNN-ը։ Ավելի վաղ՝ ապրիլի 18-ին, Փարիզում եվրոպական և ուկրաինական պաշտոնյաների հետ հանդիպումներից հետո ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ, եթե հնարավոր չէ ավարտել պատերազմն Ուկրաինայում, Միացյալ Նահանգները «պետք է հրաժարվի իր ջանքերից և շարժվի առաջ»: Թրամփը նույն օրը՝ Օվալաձև գրասենյակում լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ռուբիոն «ճիշտ է», բայց ԱՄՆ-ի՝ բանակցություններից հեռանալու ժամկետի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ հավելել է, որ ոչ մի կոնկրետ օրերի թիվ չի կարող նշել․ «Բայց մենք ուզում ենք այն (խմբ․՝ […]
-
Լիզինգային հատուկ լուծումներ և բացառիկ առաջարկներ միայն 3 օր․ մեկնարկել
Շինարարական տեխնիկա, արտադրական սարքավորումներ, արևային վահանակներ, բեռնատարներ և էլեկտրամոբիլներ․ հիսունից ավելի բրենդներ երեք օր ներկայացված կլինեն «Մերիդիան» էքսպո կենտրոնում՝ արդեն երրորդ տարին իրականացվող «LEASING EXPO» ցուցահանդեսին։ Միջոցառումը կազմակերպել է Big Projects ընկերությունը։ Գործընկերային բովանդակություն
-
Թուրքիան Ադրբեջանին հիշեցնում է 2020-ի աջակցությունը և հորդորում ճանաչել Հյուսիսային
Թուրքիան իր բնական դաշնակիցներից՝ Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրներից ակնկալում է Կիպրոսի թուրքական հատվածի՝ «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» միջազգային ճանաչում։ Այդ մասին ապրիլի 15-ին Ադրբեջանում հայտարարել է Թուրքիայի Ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարը՝ Բաքվում մասնակցելով «Թյուրքական պետությունների խորհրդարանական ասամբլեայի» պաշտպանության և անվտանգային հարցերի հանձնաժողովների նիստին։ Աքարը, որը 2018-2023-ին եղել է Թուրքիայի պաշտպանության նախարարը, նիստի ժամանակ թյուրքական կազմակերպության անդամ երկրներին կոչ է արել ճանաչել Կիպրոսի թուրքական հատվածը որպես անկախ պետություն՝ այն հավասար հարթության վրա դնելով Կիպրոսի հունական հատվածի՝ Կիպրոսի Հանրապետության հետ։ Բացի այդ, Աքարն այդ հարցում հիշատակել է Ղարաբաղը, բայց ոչ թե Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի համատեքստում, այլ Կիպրոսի թուրքական հատվածի […]
-
Ռուբինյանը և Գալուզինը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը
Հայաստանի ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ու Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից։ Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցը։ Ռուսական կողմը նշել է, որ պատրաստ է շարունակել աջակցել Երևանի և Անկարայի միջև երկխոսությանը, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կարևոր է ողջ տարածաշրջանի կայունության համար։ Ռուբինյանը ներկայացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ոլորտում վերջին իրադարձությունների զարգացման մասին: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցեր և «3+3» համագործակցության հարթակի շրջանակներում տարածաշրջանային համագործակցության հեռանկարները։ Այս հարթակը ներառում է Հայաստանը, […]
-
Բողոքի ցույց Արցախի ներկայացուցչության դիմաց՝ թալանվածը հետ բերելու պահանջով
Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց ապրիլի 18-ին բողոքի ցույց տեղի ունեցավ՝ Արցախի հիմնադրամի հատկացված գումարների վերադարձի պահանջով։ Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը, որը ցույցի կազմակերպիչներից էր, ասաց, որ այդ գումարը փոխանցվել է 48 ընտանիքների ու յուրացվել։ Ցուցարաները պնդում են, որ տասնամյակներ շարունակ Հայաստանից Արցախ փոխանցված գումարները անցել են օլիգարխների ձեռքը։ Ցուցարարներին լսեց նաև Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։