Հայաստանի մի շարք տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ ժամը 09.00 դրությամբ՝ Մասիսի, Արտաշատի, Արարատի, Գավառի, Նաիրիի և Թալինի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։

Ըստ հայտարարության՝ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար Դեպարտամենտը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Մեկնաբանել