Հաստատվել է կորոնավիրուսի 189 նոր դեպք, առողջացել է 1 072 մարդ

Հայաստանում նոյեմբերի 28-ին կատարվել է 4 172 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 189 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 4,5 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 1 072 մարդ։ Արձանագրվել է մահվան 21 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահացել է այլ հիվանդության պատճառով։

Նոյեմբերի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 338 120 դեպք, որոնցից 316 198-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 360 218 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 12 947 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7 535 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 440 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 81-րդ տեղը՝ 338 120 դեպքով։ Վրաստանը գտնվում է 46-րդ տեղում՝ 838 639 դեպքով, Ադրբեջանը 56-րդ տեղում է՝ 585 783 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 8 746 055 դեպքով, Իրանը 8-րդ տեղում է՝ 6 108 882 դեպքով:

Մեկնաբանել