Հայաստանում նոյեմբերի 29-ին կատարվել է 6 462 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 398 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 6,1 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Առողջացել է 977 մարդ։ Արձանագրվել է մահվան 32 դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 6 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահացել է այլ հիվանդության պատճառով։
Նոյեմբերի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 338 518 դեպք, որոնցից 317 175-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 366 680 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 12 330 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7 567 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 446 է:
Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 81-րդ տեղը՝ 338 518 դեպքով։ Վրաստանը գտնվում է 46-րդ տեղում՝ 845 643 դեպքով, Ադրբեջանը 56-րդ տեղում է՝ 586 640 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 8 770 372 դեպքով, Իրանը 8-րդ տեղում է՝ 6 113 192 դեպքով: