Ադրբեջանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 14 զինծառայող

Նոյեմբերի 30-ին ադրբեջանական ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 14 զինծառայող, ևս երկուսը վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը, փոխանցում է ԱՊԱ գործակալությունը։

Ուղղաթիռն ընկել է «Գարագեյբատ» ավիացիոն զորավարժարանում ուսումնական թռիչքներ կատարելու ժամանակ։

Զոհերը մեծամասամբ սպաներ են։ Ըստ Ադրբեջանի սահմանապահ ծառայության՝ զոհվել է 1 գնդապետ, 1 գնդապետ-լեյտենանտ, 5 մայոր, 4 կապիտան, 2 լեյտենանտ:

Մեկնաբանել