Microsoft-ի գործառնական նոր համակարգի ՝ Windows 8-ի շնորհանդեսը տեղի կունենա 2012թ. հոկտեմբերի 26-ին: Այս մասին հայտարարել է Microsoft-ի տնօրեններից Սթիվեն Սինովսկին ընկերության գործընկերների հետ հանդիպման ընթացքում, հաղորդում է France 24-ը: Նրա խոսքով՝ սա վերջին 17 տարում՝ Windows 95-ի թողարկումից հետո, ընկերության պատմության ամենակարևոր իրադարձությունն է:
Windows 8-ի առանձնահատկությունն այն է լինելու, որ նոր համակարգով կաշխատեն ինչպես անհատական համակարգիչները, այնպես էլ բազմաթիվ այլ սարքավորումներ, այդ թվում՝ սմարթֆոնները:
Ակնկալվում է, որ Windows 8-ը հասնելի կլինի 109 լեզվով և կվաճառվի աշխարի գրեթե բոլոր երկրներում:
Microsoft-ի գործառնական նախորդ համակարգը՝ 2009թ. հոկտեմբերին թողարկված Windows 7-ը, մեծ տարածում ունի: Ընկերության տվյալների համաձայն՝ այս պահի դրությամբ վաճառվել է Windows 7-ի 630 մլն օրինակ, սակայն դրա գերակշիռ մասը օգտագործվոմ է անհատական համակարգիչներում:
Microsoft կորպորացիան 1975թ. հիմնադրել է Բիլ Գեյթսը, որին ներկայում պատականում է ընկերության բաժնետոմսերի 8,7%-ը: Այժմ ընկերությունն ունի ավելի քան 80 հազ. աշխատակից: