«Կրթության տապան» հաղորդաշարի այս թողարկումը կրթական կարևոր հարցի քննարկում է իր ոլորտի համաշխարհային առաջատար Krisp ընկերության համահիմնադիր և տնօրեն Դավիթ Բաղդասարյանի հետ։ Դավիթի և նրա ընկերության հաջողությունը սերտ կապ ունի անընդհատ նոր բան սովորելու մշակույթի հետ։ Ինչպե՞ս անենք, որ մեզանում ամրապնդվի անընդհատ սովորելու մշակույթը, ինչպե՞ս դառնանք զարգացած ազգ, ինչպե՞ս աճեցնենք կիրթ սերունդ։
Հաղորդաշարի հեղինակն է «Այբ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը, նոր թողարկումները հասանելի են ամեն երեքշաբթի։