Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 43 մարդ

Հայաստանում նոյեմբերի 30-ին կատարվել է 7 279 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 502 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 6,8 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 590 մարդ։ Արձանագրվել է մահվան 43 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահացել է այլ հիվանդության պատճառով։

Դեկտեմբերի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 339 020 դեպք, որոնցից 317 765-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 373 959 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 12 198 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7 610 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 447 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 81-րդ տեղը՝ 339 020 դեպքով։ Վրաստանը գտնվում է 46-րդ տեղում՝ 850 102 դեպքով, Ադրբեջանը 56-րդ տեղում է՝ 588 318 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 8 795 588 դեպքով, Իրանը 8-րդ տեղում է՝ 6 117 445 դեպքով:

Մեկնաբանել