Հրաչյա Թաշչյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի պաշտոնից

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հրաչյա Թաշչյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի պաշտոնից:

Թաշչյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2020թ. հուլիսի 8-ին։ Մինչ այդ՝ 2018-2020 թթ. նա վարչապետի օգնականն էր։

1997-ից Հրաչյա Թաշչյանը տարբեր դիվանագիտական պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում։

Մեկնաբանել