Բանակի ուղեղը լճացած է, ոչ մի բարեփոխում էլ չկա. Սամվել Բաբայան

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում նշում է, որ պատերազմից մեկ տարի անց բանակում որևէ լուրջ բարեփոխում չի իրականացվել, բանակի ուղեղը լճացած է: Նա վստահ է՝ գործող Գլխավոր շտաբով հնարավոր չէ որևէ բարեփոխում իրականացնել, և պաշտպանության նախարարի փոփոխությունը որևէ լուրջ ազդեցություն այս գործընթացի վրա չի ունենա: Բաբայանը խոսում է նաև Հայաստան-ՀԱՊԿ և Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը պետք է դիտարկի ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությունը և հստակեցնի իր պայմանագրային հարաբերությունները Ռուսաստանի հետ:

0:00 – Սկիզբ

0:40 – Սյունիքի սահմանին բախումները Ռուսաստանի թողտվությամբ են եղել

3:42 – Չի բացառվում, որ հրաժարվենք ՀԱՊԿ-ից

5:39 – ՀԱՊԿ-ից դուրս գալու հետևանքները

8:41 – Պետք է հստակեցնել հարաբերությունները Ռուսաստանի հետ

10:04 – Թուրքալեզու ժողովուրդները սկսելու են համախմբման երկրորդ փուլը

10:49 – Սյունիքի սահմանին բախումների ու բանակի վիճակի մասին

14:37 – Բանակում բարեփոխումներ չեն եղել

16:32 – ՊՆ-ի կազմակերպած եռամսյա հավաքների մասին

19:26 – Հերթական աղետի առա՞ջ ենք կանգնելու

22:21 – Գերիների մասին

26:03 – Բանակի հրամանատարության մասին

30:16 – Պաշտպանության նոր նախարարի նշանակման մասին

Մեկնաբանել