Հայաստանը 400 000 դեղաչափ «Սինոֆարմ» կգնի

Կառավարությունը առողջապահության նախարարությանը մոտ 1,5 միլիարդ դրամ է տրամադրելու՝ չինական «Սինոֆարմ» ընկերության պատվաստանյութ ձեռք բերելու նպատակով։ Համապատասխան հարցը կառավարության դեկտեմբերի 2-ի նիստի օրակարգում է։

Նախատեսվում է, որ Հայաստանը ձեռք կբերի «Սինոֆարմի» 400 000 դեղաչափ պատվաստանյութ։

Ըստ առողջապահության նախարարության հիմնավորման՝ բնակչության շրջանում կա հետաքրքրվածություն չինական պատվաստանյութով պատվաստվելու հարցում ու դա է վկայում այն փաստը, որ «նոյեմբերի 2-ի դրությամբ հանրապետությունում իրականացվել է 835 460 դեղաչափ պատվաստում, որից մոտ 36 տոկոսը (303 625 դեղաչափ) բաժին է ընկնում «Սինոֆարմին»»։

Գումարը առողջապահության նախարարությանը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից։

Մեկնաբանել