Հաստատվել է կորոնավիրուսի 558 նոր դեպք, դրական է թեստերի 6 տոկոսը

կորոնավիրուս - covid19

Հայաստանում դեկտեմբերի 1-ին կատարվել է 9 013 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 558 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 6,1 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 716 մարդ։ Արձանագրվել է մահվան 21 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահացել է այլ հիվանդության պատճառով։

Դեկտեմբերի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 339 578 դեպք, որոնցից 318 481-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 382 972 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 12 016 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7 631 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 450 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 81-րդ տեղը՝ 339 578 դեպքով։ Վրաստանը գտնվում է 46-րդ տեղում՝ 850 102 դեպքով, Ադրբեջանը 56-րդ տեղում է՝ 590 113 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 8 818 144 դեպքով, Իրանը 8-րդ տեղում է՝ 6 121 757 դեպքով: