Կորոնավիրուսի նոր շտամով վարակվածներ Հայաստանում չկան․ Նիկոլ Փաշինյան

«Կորոնավիրուսի հետ կապված ունենք իրադրության մեղմացում»․ կառավարության դեկտեմբերի 2-ի նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով երկրում կորոնավիրուսային իրավիճակի մասին։

Վերջինս զգուշացրեց՝ վիճակի մեղմացումը որևէ բան չի նշանակում, քանի որ կորոնավիրուսի նոր շտամի՝ Օմիկրոնն է տարածվում ու պարզ չէ՝ այն ինչ ազդեցություն ունի, ինչ ծանրությամբ կարող են վարակվածները տանել նոր շտամը։

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ կորոնավիրուսի նոր շտամով վարակվածներ Հայաստանում չկան։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ անցյալ շաբաթվա վերջից առողջապահության նախարարությունը «որոշ բժշկական կենտրոններ վերադարձնում է իրենց պրոֆիլային նպատակներին ծառայելու»։

Ինչ վերաբերում է պատվաստման թվերին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ամբողջությամբ պատվաստված քաղաքացիների թիվը հատել է 480 000-ը ու մոտենում ենք 500 000-ին։

Մեկնաբանել