Տնտեսությունն ի վիճակի է դիմակայել թուրքական ապրանքների արգելքին. Էկոնոմիկայի նախարարություն

Թուրքական ծագման ապրանքների՝ Հայաստան ներմուծման արգելքի ժամկետը լրանում է դեկտեմբերի 31-ին։ Այն երկարաձգելու կամ չեղարկելու վերաբերյալ բուռն քննարկումներ են ընթանում իշխանության ներսում: Եթե ղարաբաղյան երկրորդ պատերազմից անմիջապես հետո թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքի կիրառման հարցում կար հստակ կոնսենսուս, ապա այժմ տրամադրություններն այլ են: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում տեսակետները տրամագծորեն տարբեր են: ՔՊ-ական պատգամավորների մի մասը կարծում է, որ 2021-ի սկզբից կիրառված արգելքը՝ որպես պատասխան քայլ Թուրքիայի բացահայտ աջակցությանն Ադրբեջանին Արցախի դեմ 44-օրյա պատերազմում, պետք է չեղարկել, քանի որ «Էկոնոմիկայի նախարարությունը չունի վերլուծություն՝ թուրքական ապրանքների արգելքի ազդեցության մասին»: Մյուս կողմից, նրանք նշում են, որ ներկրման արգելքը կիրառվել է ոչ թե տնտեսական … Continue reading Տնտեսությունն ի վիճակի է դիմակայել թուրքական ապրանքների արգելքին. Էկոնոմիկայի նախարարություն