Պատրաստ ենք Օմիկրոն տարբերակի համար հատուկ պատվաստանյութ ստեղծել․ Նուբար Աֆեյան

Moderna-ի համահիմնադիր և նախագահ Նուբար Աֆեյանը ՍիվիլՆեթի Էրիկ Հակոբյանի հետ զրուցում է կորոնավիրուսի նոր տարբերակի՝ Օմիկրոնի, դրա վտանգավորության մասին, կիսում իր կարծիքը հակապատվաստումային քարոզչության ու դրա դեմ պայքարի միջոցների վերաբերյալ։ Օմիկրոնի մասին Ի՞նչ կարող եք մեզ ասել կորոնավիրուսի այս նոր տարբերակի՝ Оմիկրոնի մասին, և ի՞նչ է մեզ հայտնի այս տարբերակի մասին՝ ի տարբերություն մյուսների։ Մենք մոտ երկու տարի աշխարհով մեկ ներքաշված ենք կորոնավիրուսի և մեր իմունային համակարգի միջև պատերազմում, և այդ պատերազմում թե՛ տեխնոլոգիաները, թե՛ վարքագիծը, աջակցել են մարդկանց՝ պատվաստանյութերով և այլ մոտեցումներով։ Դրան ի պատասխան՝ տեսնում ենք, որ վիրուսը ստեղծել է մի տարբերակ, որը փորձում է շրջանցել իմունային համակարգը։ … Continue reading Պատրաստ ենք Օմիկրոն տարբերակի համար հատուկ պատվաստանյութ ստեղծել․ Նուբար Աֆեյան