Հաստատվել է կորոնավիրուսի 399 նոր դեպք, առողջացել է 995 մարդ

Հայաստանում դեկտեմբերի 2-ին կատարվել է 6 484 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 399 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 6,1 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 995 մարդ։ Արձանագրվել է մահվան 13 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահացել է այլ հիվանդության պատճառով։

Դեկտեմբերի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 339 977 դեպք, որոնցից 319 476-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 389 456 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 11 450 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7 644 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 452 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 81-րդ տեղը՝ 339 977 դեպքով։ Վրաստանը գտնվում է 46-րդ տեղում՝ 857 933 դեպքով, Ադրբեջանը 56-րդ տեղում է՝ 591 885 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 8 839 891 դեպքով, Իրանը 8-րդ տեղում է՝ 6 125 596 դեպքով: