Արարատում նախկիններն ու ներկաները վարչական ռեսուրս են կիրառում․ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու

Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին «Ապրելու երկիր» կուսակցության՝ Արարատ համայնքի համամասնական ցուցակը գլխավորող Վահե Հարությունյանը ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում ասում է, որ նախկին և ներկա իշխանության ներկայացուցիչները կիրառում են վարչական ռեսուրս։ Նրա խոսքով՝ քարոզարշավին այդ ուժերին աջակցում են դպրոցների ու մանկապարտեզների տնօրենները։ Բացի այդ, ընդդիմադիր ուժի ներկայացուցիչը նշում է, թե իր թիմակիցներից ոմանց աշխատանքից ազատել են քաղաքական հայացքների համար։

Մեկնաբանել