Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում նշում է, որ Սոչիի հանդիպմանն ընդունված պայմանավորվածություններն անհանգստացրել են Թուրքիային և Իրանին: Թեհրանն ու Անկարան, նրա կարծիքով, փորձելու են արգելակել Մոսկվայի հովանու ներքո պայմանավորվածությունների կատարումը, քանի որ դրանք ուղղված են այդ երկու պետությունների դերակատարության նվազմանը Հարավային Կովկասում՝ փաստացի խիստ ձևական դարձնելով 3+3 ձևաչափը: Այս ֆոնին Բադալյանը կարևոր է համարում ԱՄՆ-Ռուսաստան շփումներն այս օրերին Ստոկհոլմում ընթացող ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում:
Թուրքիան դժգոհ է Սոչիի հանդիպումից, Իրանի հետ փորձելու է արգելակել համաձայնությունների իրականացումը
Post navigation
Posted in: