Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը կմեկնի Արցախ՝ համատեղ խորհրդարանական լսումներ անցկացնելու նպատակով։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության համաձայն՝ լսումներն անցկացվելու են դեկտեմբերի 3-ից 5-ը
Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, պատգամավորներ Թագուհի Ղազարյանը, Լիլիթ Գալստյանը, Հասմիկ Հակոբյանը, Նարեկ Բաբայանը, Էլինար Վարդանյանը, Հակոբ Ասլանյանը, Կնյազ Հասանովը։
Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը Արցախի Ազգային ժողովի հատուկ նիստին մասնակցել է նաև սեպտեմբերի 1-ին, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանն 44-օրյա պատերազմից հետո որևէ անգամ չի մեկնել Արցախ։