Կիպրոսի խորհրդարանը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան և պահանջում է վերադարձնել գերիներին

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է «Հայերի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիան և Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ» բանաձևը, որով դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ։ Այս մասին հայտնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։

Կիպրոսի օրենսդիր մարմինը բանաձևով պահանջում է ի կատար ածել 2020-ի նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարության դրույթները, այդ թվում գերիների անհապաղ արձակումը: Միաժամանակ, այն կոչ է անում միջազգային հանրությանը գործել այնպես, որի արդյունքում կդադարի Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ, ինչպես նաև հորդորում է միջազգային կառույցներին հումանիտար աջակցություն ցուցաբերել Արցախի բնակչությանը:

Բանաձևը նաև դատապարտում է Թուրքական ներգրավածությունը Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերզմում:

Մեկնաբանել