Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ «Լավրովի պլանի» մասին հայտարարությանը՝ նշելով, որ դժվար է մեկնաբանել այն, ինչը գոյություն ունի ոչ թե իրականում, այլ երևակայության մեջ:
«Հիշյալ զրույցի ընթացքում Հայաստանի Ազգային ժողովի հարգարժան նախագահ Ալեն Սիմոնյանը, հղում անելով «հայ հասարակության մտքերին», թե «Ռուսաստանը հանձնել է Ղարաբաղը», հայտարարել էր. «եթե ինչ-որ մեկը (Հայաստանում) ինչ-որ բան հանձներ, մի քանի տարբերակ կար դա անելու, ներառյալ Լավրովի պլանը»: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ոչ ոք ոչինչ չի հանձնել։ Դժվար է մեկնաբանել այն, ինչ գոյություն ունի ոչ թե իրականում, այլ երևակայության մեջ։ Նման երևակայական իրողություններին է վերաբերում նաև «Լավրովի պլանը»,- նշել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Նախարարությունից հավելել են, որ չի կարելի խոսել «հանձնման» մասին, քանի որ խոսքը Ղարաբաղյան հակամարտության փուլային լուծման մասին էր։