Սյունիքում այլընտրանքային ճանապարհները նույնպես թիրախի տակ են. Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, որը վերջերս է այցելել Սյունիքի սահմանային գյուղեր, ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում ընդգծում է այդ տարածքներից ադրբեջանցի զինվորականների հեռացման կենսական անհրաժեշտությունը: Ադրբեջանցիների գործողություններից հետո Սյունիքի մի շարք գյուղերում կյանքը խաթարվել է: Որպես ապացույց՝ Թաթոյանը մատնացույց է անում այն, որ այդ գյուղերի լոգիստիկ խնդիրները լուծելու համար անգամ ներկայում կառուցվող այլընտրանքային ճանապարհներն ադրբեջանցի զինծառայողների համար անզեն աչքով դիտարկելի են, ուստի նույնպես թիրախի տակ են: Լուծումը, ըստ Թաթոյանի, ադրբեջանցի զինծառայողների անհապաղ հեռացումն է այդ տարածքներից և ապառազմականացված գոտու ստեղծումը, որից հետո կողմերը կարող են սկսել սահմանազատման և սահմանագծման գործընթաց:

Մեկնաբանել