Վանաձոր․ պոլիկլինիկայի տնօրենը պնդում է՝ իրեն հեռացրել են քաղաքական դրդապատճառներով

Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի նախկին տնօրեն Սյուզաննա Բալայանը, որին նոյեմբերի 23-ին հեռացրել են աշխատանքից, վստահ է՝ որոշումը կայացվել է քաղաքական դրդապատճառներով։ Նրա խոսքով՝ մարզպետի պաշտոնակատարն ու առողջապահության վարչության պետը նոյեմբերի 17-ին իրենից պահանջել են բացատրել՝ ինչու է նույն պոլիկլինիկայում աշխատող բժշկուհին Ֆեյսբուքում հավանություն տվել մի գրառման, որը վարկաբեկում է արձակուրդում գտնվող Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին։ Խաչատրյանը պնդում է՝ տնօրենին ազատել է, քանի որ վերջինս լավ չի կատարել աշխատանքը։

ՍիվիլՆեթը զրուցել է կողմերի հետ՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել իրականում։

Մեկնաբանել