Ադրբեջանը վերադարձրել է տասը հայ ռազմագերիների, ստացել է ականապատ դաշտերի քարտեզներ (լրացված)

azerbaijan flag syunik

Դեկտեմբերի 4-ին Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել տասը հայ զինծառայողների, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի հատվածում տեղի ունեցած զինված բախման ժամանակ։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, բանակցությունների արդյունքում հայկական կողմը ադրբեջանական կողմին է տրամադրել Ադրբեջանի վերահսկողության անցած շրջաններում ականապատ տարածքների քարտեզները։

Ռազմագերիների և ականապատ տարածքների քարտեզների փոխանակումն իրականացվել է Ռուսաստանի միջնորդությամբ։

Ադրբեջանի ռազմագերիների հարցերով պետական հանձնաժողովը, ինչպես նշվում է հաղորդագրությունում, «շնորհակալություն է հայտնում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը ականապատ դաշտերի քարտեզները ստանալու միջնորդության համար»։

«Ձերբակալված հայ զինվորականների դիմաց հայկական կողմը տրամադրել էր Ֆիզուլիի, Աղդամի և Ջեբրայիլի շրջանների ականային քարտեզները […]: Թե որ շրջանների քարտեզներն են հայերի կողմից տրվել այս անգամ, չի հաղորդվում»,- գրում է ադրբեջանական Turan գործակալությունը։

Լրացում

«Արմենպրես»-ը ներկայացրել է Հայաստան վերադարձած անձանց անունները․

Երիմյան Նարեկ Վոլոդյայի,

Առաքելյան Արայիկ Արշալույսի,

Ամիրխանյան Սերժիկ Սամսոնի,

Հակոբյան Գևորգ Արայիկի,

Նալբանդյան Ռոբերտ Մամիկոնի,

Սարգսյան Հարութ Արամայիսի,

Մանասյան Արտյոմ Սուրենի,

Ավետիսյան Էրիկ Հունանի,

Թևոսյան Արման Արթուրի,

Հակոբյան Տիգրան Արմենի։

Մեկնաբանել