Համանախագահները ափսոսանք են հայտնում, որ չհաջողվեց Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում անցկացնել

osce ԵԱՀԿ Մինսկի խումբ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իգոր Խովաեւը՝ Ռուսաստանի Դաշնությունից եւ Բրայս Ռոքֆոյը՝ Ֆրանսիայից, Ստոկհոլմում հրապարակել են հետեւյալ հայտարարությունը․

«Համանախագահները դեկտեմբերի 1-ին հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեհուն Բայրամովի հետ՝ դեկտեմբերի 2-ին Ստոկհոլմում կայացած ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակում: Համանախագահները հանդիպել են նաև ԵԱՀԿ գործող նոր նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ: Հանդիպումներին մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Համանախագահները ափսոսանք են հայտնում, որ չհաջողվեց իրենց հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում անցկացնել Ստոկհոլմում։ Նրանք պատրաստակամություն են հայտնում անցկացնել նման հանդիպում, հենց որ թույլ տան հանգամանքները, շարունակել քննարկումները, որոնք սկսվել են Նյու Յորքում սեպտեմբերին եւ Փարիզում՝ նոյեմբերին»:

Մեկնաբանել