Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ․ Աշտարակ

Դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների՝ համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվում Հայաստանի 7 մարզերում։ Աշտարակ խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցում է քաղաքական երեք ուժ՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Հայրենիք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։ Աշտարակի գործող քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը գլխավորում է ՔՊ-ի ցուցակը։