Թալին․ ինչպես են անցնում ՏԻՄ ընտրությունները

Դեկտեմբերի 5-ին Հայաստանի յոթ մարզերում շարունակվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Թալին խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցում է չորս քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Զարթոնք» «Հայք» կուսակցությունները և «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը։