Հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող

Պաշտպանության բանակի զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, հաղորդում է Արցախի պաշտպանության բանակը։

«Դեկտեմբերի 5-ին ժամը 21:20-ի սահմաններում ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող 2002թ. ծնված Գոռ Էդուարդի Մարտիրոսյանը»,- ասված է հաղորդագրությունում։

ՊԲ-ից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Մեկնաբանել