ՏԻՄ ընտրություններ․ 36 համայնքից 25-ում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիրը»

Դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 36 համայնքներում։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ 36 համայնքներից 11-ում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները պարտվել են։ Դրանք են Ապարան, Մասիս, Վեդի, Փարաքար, Գավառ, Թումանյան, Վանաձոր, Աբովյան, Նաիրի, Նոր Հաճըն, Եղեգնաձոր համայնքները։

Ստորև ներկայացված են ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Որպես հաղթող ներկայացված են ամենից շատ ձայն հավաքած ուժերը, որոնք որոշ դեպքերում 50 տոկոսից ավելի ձայն չեն հավաքել։ Այդ համայնքներում իշխանությունը կարող է ձևավորվել և իշխանական կոալիցիայով, և ընդդիմադիր ուժերի համախմբմամբ։

Աշտարակ

«Հայ յեղափոխական դաշնակցություն» – 2 730 ձայն կամ 14,6 տոկոս

«Հայրենիք» – 1 176 ձայն կամ 6,3 տոկոս

«Քաղաքացիական պայմանագիր» – 14 732 ձայն կամ 79 տոկոս

Ապարան

«Կարեն Եղիազարյան դաշինք» 7 421 ձայն կամ 66,7 տոկոս

«Քաղաքացիական պայմանագիր» – 3 705 ձայն կամ 33,3 տոկոս

Թալին

«Զարթոնք» կուսակցություն – 2 882 ձայն կամ 26,6 տոկոս

«Հայք» կուսակցություն – 1 624 ձայն կամ 15 տոկոս

«Մեր համայնքը» դաշինք – 1 258 ձայն կամ 11,6 տոկոս

«Քաղաքացիական պայմանագիր» – 5 037 ձայն կամ 46,6 տոկոս

Արարատ

«Ապրելու երկիր» կուսակցություն – 901 ձայն կամ 7 տոկոս

«Իմ հզոր համայնք» կուսակցություն – 4 153 ձայն կամ 32,2 տոկոս

«Կայունություն» կուսակցություն – 1 041 ձայն կամ 8 տոկոս

«Հանուն հանրապետության դաշինք» – 1 777 ձայն կամ 13,8 տոկոս

«Քաղաքացիական պայմանագիր» – 4 988 ձայն կամ 38,7 տոկոս

Արտաշատ

«Օրենք և արդարություն» կուսակցություն – 9 072 ձայն կամ 27,5 տոկոս

«Ալյանս» կուսակցություն – 638 ձայն կամ 1,9 տոկոս

«Քրիստոնեա Հայաստան» կուսակցություն – 1 672 ձայն կամ 5 տոկոս

«Հայ յեղափոխական դաշնակցություն» – 1 448 ձայն կամ 4,4 տոկոս

«Քաղաքացիական պայմանագիր» – 19 794 ձայն կամ 60,1 տոկոս

Մասիս

«Դավիթ Համբարձումյան դաշինք» – 14 943 ձայն կամ 52,5 տոկոս

«Քաղաքացիական պայմանագիր» – 13 461 ձայն կամ 47,3 տոկոս

Վեդի

«Իմ հզոր համայնք» կուսակցություն – 8 666 ձայն կամ 44 տոկոս

«Հանրապետություն» կուսակցություն – 3 299 ձայն կամ 16,7 տոկոս

«Քաղաքացիական պայմանագիր» – 7 690 ձայն կամ 39,1 տոկոս

Արաքս

«Զարթոնք» կուսակցություն – 2 485 ձայն կամ 29,3 տոկոս

«Հանուն հանրապետության դաշինք» – 2 296 ձայն կամ 27,1 տոկոս

«Քաղաքացիական պայմանագիր» – 3 679 ձայն կամ 43,4 տոկոս

Արմավիր

Առաջադրված է եղել միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն, որը ստացել է 8 370 ձայն։

Բաղրամյան

«Արդար Հայաստան» կուսակցություն – 2 407 ձայն կամ 38,1 տոկոս

«Մեր Բաղրամյանը» դաշինք – 651 ձայն կամ 10,3 տոկոս

«Քաղաքացիական պայմանագիր» – 3 243 ձայն կամ 51,4 տոկոս

Խոյ

Ազատական կուսակցություն – 1 155 ձայն կամ 17,1 տոկոս

«Զարթոնք» կուսակցություն – 1 156 ձայն կամ 17,1 տոկոս

«Քաղաքացիական պայմանագիր» – 4 436 ձայն կամ 65,7 տոկոս

Մեծամոր

«Հայ յեղափոխական դաշնակցություն» – 3 634 ձայն կամ 20,5 տոկոս

«Քաղաքացիական պայմանագիր» – 14 048 ձայն կամ 79,4 տոկոս

Վաղարշապատ

«Էջմիածին» դաշինք – 3 872 ձայն կամ 36,5 տոկոս

Իրական ժողովրդավարական կուսակցություն – 273 ձայն կամ 2,5 տոկոս

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 150 ձայն կամ 1,4 տոկոս

«Հայրենատէր» կուսակցություն – 528 ձայն կամ 4,9 տոկոս

«Քաղաքացիական պայմանագիր» – 5 776 ձայն կամ 54,4 տոկոս

Փարաքար

«Ապրելու երկիր» կուսակցություն – 4 637 ձայն կամ 48,9 տոկոս

«Դավիթ Մինասյան» դաշինք – 2 227 ձայն կամ 23,5 տոկոս

«Քաղաքացիական պայմանագիր» – 2 609 ձայն կամ 27,5 տոկոս

Գավառ

«Գուրգեն Մարտիրոսյան» դաշինք – 9 869 ձայն կամ 52,3 տոկոս

«Մեր համայնքը» դաշինք – 1 402 ձայն կամ 7,4 տոկոս

«Քաղաքացիական պայմանագիր» – 7 586 ձայն կամ 40,2 տոկոս

Մարտունի

«Ալաշկերտ» դաշինք – 5 046 ձայն կամ 21,7 տոկոս

«Ապրելու երկիր» կուսակցություն – 862 ձայն կամ 3,7 տոկոս

«Արդար Հայաստան» կուսակցություն – 1 019 ձայն կամ 4,3 տոկոս

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 1 531 ձայն կամ 6,5 տոկոս

Հայաստանի կոմունիստական կուսակցություն – 265 ձայն կամ 1,1 տոկոս

«Քաղաքացիական պայմանագիր» – 14 491 ձայն կամ 62,4 տոկոս

Սևան

«Հայ յեղափոխական դաշնակցություն» – 1 414 ձայն կամ 11,4 տոկոս

Հանրապետություն կուսակցություն – 1 178 ձայն կամ 9,5 տոկոս

«Սարգիս Մուրադյան» դաշինք – 9763 ձայն կամ 79 տոկոս

Սարգիս Մուրադյանի թեկնածությունը պաշտպանել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

Վարդենիս

«Ահարոն Խաչատրյան» դաշինք – 4 993 ձայն կամ 37,3 տոկոս

«Միասնական Վարդենիս» դաշինք – 2 206 ձայն կամ 16,5 տոկոս

«Քաղաքացիական պայմանագիր» – 6 162 ձայն կամ 46,1 տոկոս

Թումանյան

Հանրապետություն կուսակցություն – 1 743 ձայն կամ 50,7 տոկոս

«Քաղաքացիական պայմանագիր» – 1 687 ձայն կամ 49,1 տոկոս

Սպիտակ

«Իմ հզոր համայնք» կուսակցություն – 3 478 ձայն կամ 27,3 տոկոս

«Հայ յեղափոխական դաշնակցություն» – 666 ձայն կամ 5,2 տոկոս

«Հայրենիք» կուսակցություն – 493 ձայն կամ 3,8 տոկոս

«Քաղաքացիական պայմանագիր» – 8 086 ձայն կամ 63,5 տոկոս

Վանաձոր

Հայաստանի աշխատավորական կուսակցություն – 4 809 ձայն կամ 14,5 տոկոս

«Ալյանս» կուսակցություն – 683 ձայն կամ 2 տոկոս

«Քաղաքացիական պայմանագիր» – 8 295 ձայն կամ 25 տոկոս

Հանրապետություն կուսակցություն – 874 ձայն կամ 2,6 տոկոս

«Ապրելու երկիր» կուսակցություն – 1 420 ձայն կամ 4,2 տոկոս

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 1 313 ձայն կամ 3,9 տոկոս

«Հայրենիք» կուսակցություն – 1 483 ձայն կամ 4,4 տոկոս

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 984 ձայն կամ 2,9 տոկոս

«Մամիկոն Ասլանյան» դաշինք – 12 810 ձայն կամ 38,7 տոկոս

Հայաստանի կոմունիստական կուսակցություն – 419 ձայն կամ 1,2 տոկոս

Փամբակ

«Բարգավաճ Հայաստան» – 1 017 ձայն կամ 28,5 տոկոս

«Քաղաքացիական պայմանագիր» – 2 544 ձայն կամ 71,4 տոկոս

Աբովյան

«Բարգավաճ Հայաստան» – 10 403 ձայն կամ 46,1 տոկոս

«Հայ յեղափոխական դաշնակցություն» – 1 158 ձայն կամ 5,1 տոկոս

Հանրապետություն կուսակցություն – 2 696 ձայն կամ 11,9 տոկոս

«Քաղաքացիական պայմանագիր» – 8 261 ձայն կամ 36,6 տոկոս

Գառնի

Հանրապետություն կուսակցություն – 1 718 ձայն կամ 34,2 տոկոս

«Քաղաքացիական պայմանագիր» – 3 302 ձայն կամ 65,7 տոկոս

Ծաղկաձոր

«Մեր համայնքը» դաշինք – 950 ձայն կամ 31,5 տոկոս

«Քաղաքացիական պայմանագիր» – 2 061 ձայն կամ 68,4 տոկոս

Հրազդան

«Ապրելու երկիր» կուսակցություն – 1 113 ձայն կամ 6,6 տոկոս

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 788 ձայն կամ 4,7 տոկոս

«Հայ յեղափոխական դաշնակցություն» – 1 473 ձայն կամ 8,7 տոկոս

«Քաղաքացիական պայմանագիր» – 13 377 ձայն կամ 79,8 տոկոս

Նաիրի

«Ապրելու երկիր» կուսակցություն – 357 ձայն կամ 2,7 տոկոս

«Իմ հզոր համայնք» կուսակցություն – 1 042 ձայն կամ 7,8 տոկոս

«Հայ յեղափոխական դաշնակցություն» – 614 ձայն կամ 4,6 տոկոս

Հանրապետություն կուսակցություն – 1 387 ձայն կամ 10,4 տոկոս

«Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան» կուսակցություն – 5 949 ձայն կամ 44,9 տոկոս

«Քաղաքացիական պայմանագիր» – 3 888 ձայն կամ 29,3 տոկոս

Նոր Հաճըն

«Գագիկ Մաթևոսյան» դաշինք – 5 212 ձայն կամ 50,6 տոկոս

«Հայ յեղափոխական դաշնակցություն» – 349 ձայն կամ 3,3 տոկոս

«Վարդան Պապյան» դաշինք – 1 815 ձայն կամ 17,6 տոկոս

«Քաղաքացիական պայմանագիր» – 2 751 ձայն կամ 26,7 տոկոս

Ախուրյան

«Ախուրյան» դաշինք – 3 854 ձայն կամ 29,9 տոկոս

«Հաղթանակ» դաշինք – 2 810 ձայն կամ 21,8 տոկոս

«Քաղաքացիական պայմանագիր» – 6 195 ձայն կամ 48,1 տոկոս

Ամասիա

«Ամասիա-Արփի» դաշինք – 1 199 ձայն կամ 38,2 տոկոս

Հայաստանի հանրապետական կուսակցություն – 717 ձայն կամ 22,8 տոկոս

«Քաղաքացիական պայմանագիր» – 1 217 ձայն կամ 38,8 տոկոս

Աշոցք

«Բարգավաճ Հայաստան» – 1 090 ձայն կամ 31,9 տոկոս

«Քաղաքացիական պայմանագիր» – 2 316 ձայն կամ 67,9 տոկոս

Արթիկ

Ազատական կուսակցություն – 2 214 ձայն կամ 11,9 տոկոս

«Ապրելու երկիր» կուսակցություն – 797 ձայն կամ 4,2 տոկոս

«Հայ յեղափոխական դաշնակցություն» – 936 ձայն կամ 5 տոկոս

«Հանուն հանրապետության դաշինք» – 2 550 ձայն կամ 13,7 տոկոս

«Միասնական Արթիկ» դաշինք – 4 344 ձայն կամ 23,8 տոկոս

«Քաղաքացիական պայմանագիր» – 7 731 ձայն կամ 41,6 տոկոս

Եղեգնաձոր

«Ապրելու երկիր» կուսակցություն – 332 ձայն կամ 4,7 տոկոս

«Դավիթ Հարությունյան» դաշինք – 4 399 ձայն կամ 63,4 տոկոս

Հայ կառուցողական կուսակցություն – 193 ձայն կամ 2,7 տոկոս

Հանրապետություն կուսակցություն – 259 ձայն կամ 3,7 տոկոս

«Քաղաքացիական պայմանագիր» – 1 747 ձայն կամ 25,2 տոկոս

Ջերմուկ

«Ապրելու երկիր» կուսակցություն – 118 ձայն կամ 4 տոկոս

«Մեր համայնքը» դաշինք – 236 ձայն կամ 8,1 տոկոս

«Քաղաքացիական պայմանագիր» – 2 544 ձայն կամ 87,7 տոկոս

Վայք

Ազատական կուսակցություն – 1 080 ձայն կամ 17,5 տոկոս

«Հայրենիք» կուսակցություն – 861 ձայն կամ 13,9 տոկոս

Հանրապետություն կուսակցություն – 1 967 ձայն կամ 31,9 տոկոս

«Քաղաքացիական պայմանագիր» – 2 257 ձայն կամ 36,6 տոկոս

Նոյեմբերյան

«Ապրելու երկիր» կուսակցություն – 3 856 ձայն կամ 29,5 տոկոս

«Հանուն հանրապետության դաշինք» – 3 480 ձայն կամ 26,6 տոկոս

«Քաղաքացիական պայմանագիր» – 5 710 ձայն կամ 43,7 տոկոս

Հակոբ Ասլանյան

Մեկնաբանել