Բայդենը շատ ակտիվ է լինելու Ղարաբաղի հարցում. Սուրեն Սարգսյան

Ամերիկայի հարցերով փորձագետ Սուրեն Սարգսյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում նշում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն ակտիվացնում է իր ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով: Որպես ապացույց՝ նա նշում է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Ստոկհոլմում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակում Ռուսաստանի, Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպումներում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հղած ուղերձները:

Մեկնաբանել