Ընտրությունների կեղծման երկարամյա պրակտիկան է հանգեցրել անվտանգային աղետների․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել դեկտեմբերի 5-ին Հայաստանի 36 համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Որքան էլ ակնհայտ է, որ մեր օրակարգի առաջնահերթությունները կապված են արտաքին մարտահրավերների հետ, այնուամենայնիվ պիտի արձանագրեմ, որ ՏԻՄ ընտրությունների այս որակը, երբ քաղաքացին տեր է և որոշող, մեր վաղեմի երազանքն է՝ ի կատար ածված:

Գիտեմ և հասկանում եմ տեսակետը, թե ավելի լավ է ընտրությունները կեղծվեին, բայց անվտանգության ավելի բարձր մակարդակ ունենայինք, բայց իմ համոզմունքը եղել է, կա և կլինի, որ հենց ընտրությունների կեղծման երկարամյա պրակտիկան է քայքայել 90-ականների սկզբին ձեւավորվող պետական դիմակայունության համակարգը և շղթայական ռեակցիաներով հանգեցրել անվտանգային աղետների:

Պետականություն և պետական ինստիտուտներ. սա պետք է լինի մեր ապագայի երաշխիքը»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանել