Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 27 մարդ, առողջացել՝ 522-ը

Հայաստանում դեկտեմբերի 6-ին կատարվել է 6 006 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 240 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 3,9 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 522 մարդ։ Արձանագրվել է մահվան 27 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահացել է այլ հիվանդության պատճառով։

Դեկտեմբերի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 341 058 դեպք, որոնցից 322 406-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 411 285 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 9 477 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7 718 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 457 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 81-րդ տեղը՝ 341 058 դեպքով։ Վրաստանը գտնվում է 46-րդ տեղում՝ 867 071 դեպքով, Ադրբեջանը 57-րդ տեղում է՝ 596 973 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 8 921 150 դեպքով, Իրանը 9-րդ տեղում է՝ 6 137 821 դեպքով:

Մեկնաբանել