Համատարած հիմարությունը ժողովրդավարության հիմնական վտանգն է. փրկությունը կրթության մեջ է

Հին Հունաստանի հռչակավոր փիլիսոփա Սոկրատեսը Աթենքի ժողովրդի կողմից դատապարտվել է մահվան քվեարկության միջոցով՝ ձայների չնչին տարբերությամբ։ Դարեր անց հրապարակում հավաքված ժողովուրդը մահվան է դատապարտել Հիսուս Քրիստոսին։ 1945 թվականին ֆաշիստական ռեժիմը կախել է Դիտրիխ Բոնհոֆերին, որը, վերլուծելով ֆաշիստների դեմ պայքարի ձախողման ընթացքը, բանտից իր նամակներում անդրադարձել է մարդկային հիմարությանը, դրա պատճառներին և վտանգներին։

«Կրթության տապան» հաղորդման այս թողարկումը նվիրված է զանգվածային հիմարության պատճառներին, հետևանքներին և դրա դեմ պայքարում կրթության հիմնարար դերին։

Մեկնաբանել